Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիաբանկը մասնակցում է TOON EXPO-ին, որի ընթացքում և ամենօրյա ժառայություններ մատուցելիս իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար, ինչպես նաև ներդրումային վարկ` արտերկրում գույք գնելու համար։ Բանկի նոր փուլային վարկավորման մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչև շենքի կառուցապատման ավարտը։
Հատուկ TOON EXPO-ի այցելուների համար Ամերիբանկն առաջարկում է վարկավորման հատուկ պայմաններ սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին. միայն էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուներին Ամերիաբանկը կտրամադրի հիփոթեքային վարկեր 12% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12.67%):

Բացի այդ, TOON EXPO-ի այցելուները կստանան նաև բացառիկ 0.5 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքի առաջարկ ներդրումային վարկերի համար.
-ՀՀ դրամով` 13,5%` 14%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 15,03-18,43%)
-ԱՄՆ Դոլարով` 10%` 10,5%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 11,12-16,13%)
-Եվրոյով` 8%` 8.5%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 8,92-13,41%)
Վարկերը տրամադրվում են 3-150 մլն դրամի կամ համարժեք արտարժույթի չափով և մինչև 240 ամիս մարման ժամկետով:
Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը
Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ.): 2025թ. առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 12.3 մլրդ դրամով` 30.06.2025-ի դրությամբ կազմելով ավելի քան 360 մլրդ դրամ:
MyHome հարթակի մասին
2025-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։
Հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար և մատչելի։ Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաև ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաև կարող են օգտվել մի շարք զեղչերից և հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում։
Բացի այդ, հարթակում գործարկվել է՝
-Անձնական հայտարարությունների հրապարակման հնարավորություն, որի շնորհիվ ֆիզիկական անձ օգտատերերը, նույնականացվելով որպես Ամերիաբանկի հաճախորդ, կարող են ինքնուրույն տեղադրել անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության հայտարարություններ։ Նախկինում այս հնարավորությունից կարող էին օգտվել միայն անշարժ գույքի գործակալությունները։
-Վերանորոգման հաշվիչ, որը հնարավորություն է տալիս պլանավորել վերանորոգման բյուջեն՝ ընտրելով անհրաժեշտ անվանակարգերը (պատեր, առաստաղ, հատակ և այլն), մուտքագրելով շինանյութի քանակն ու ստանալով հաշվարկ շուկայական մոտարկված միջին գներով։
-Գնահատական թողնելու հնարավորություն, որի շնորհիվ օգտատերերը կարող են գնահատել ներկայացված գույքը՝ ապահովելով թափանցիկ և հուսալի փորձառություն։
«Ամերիբանկը որպես հիփոթեքային շուկայի առաջատար բանկ, այս անգամ ևս մեծ թիմով, հարուստ գործիքակազմով և գրավիչ պրոդուկտներով մասնակցում է TOON EXPO-ին։ Մենք այստեղ ենք ներկայացնելու ոչ միայն առաջարկներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բնակարան, անշարժ գույք գնել Հայաստանում, այլև մեր գործընկերներ, ոլորտի բոլոր խաղացողների հետ միասին մեր ներդրումն ենք ունենում շուկայի կայուն զարգացմանը։
Տարիներ ի վեր TOON EXPO-ն դարձել է անշարժ գույքի կարևոր հարթակ։ Նմանատիպ միջացառումները արդյունավետ միջավայր են ստեղծում սերտ համագործակցելու, փորձի փոխանակաում իրականացնելու և բոլոր խաղացողների հետ միասին նոր հնարավորություններով շուկան զարգացնելու համար։ Մենք նաև միակ ֆինանսական կառույցն ենք, որն այս տարի մասնակցեց «TOON EXPO-Մոսկվա»-ին իր մասնակցությամբ առավել ամփոփիչ և բովանդակային դարձնելով նաև այդ իրադարձությունը։
Երեք օր լինելու ենք այստեղ մեր մեծ թիմով և պատրաստակամությամբ, սիրով պատասխանելու ենք բոլոր հարցերին ու առաջարկություններին, ներկայացնելու ենք MyHome հարթակը, որը մեր հաճախորդներին տալիս է հոտուկ թվային փորձառություն անշարժ գույք ձեռք բերել րոպեների ընթացքում՝ թվային միջավայրում։ Ուրախ ենք նաև փաստել, որ անշարժ գույքի շուկան կայունացել է և շարունակում է պահպանել իր գրավչությունը ինչը մեզ համար ոգևորում է առաջ շարժվելու մեր հաճախորդների և գործընկերների համար նոր հնարավորություններ բացահայտելու համար»,- ասաց Ամերիաբանկի երկարաժամկետ բանքինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Նա գործընկերներին հաջողություն մաղթեց և հաճախորդներին հրավիրեց Ամերիաբանկի տաղավար՝ տեղում ծանոթանալու մեր առաջարկներին և անմասն չմնալ այս իրադարձությանը և մեծ տոնին։
Գևորգյանը հայտնեց, որ մեծ արդյունքներ են ձեռք բերվել մոսկովյան և նախորդ տարվա TOON EXPO-ներից, համագործակցություն են հաստատել գործընկերների հետ, ՌԴ-ում բնակվող հայազգի հաճախորդների համար Հայաստանում տուն գնելու հնարավորություններ են ընձեռվել։
«Այս տարվա երեք օրերի ընթացքում մենք հատուկ առաջարկներով ենք հանդես գալիս Հիփոթեքային վարկերը լինելու են 12 % տոկոսադրույքներով, նաև գործիքակազմ ունենք այն հաճախորդների համար, ովքեր հետաքրքրված են անշարժ գույք ձեռք բերել Հայաստանի տարածքից դուրս»,-ասաց Վահրամ Գևորգյանը։
«TOON EXPO-ն անշարժ գույքի շուկայի տարվա կարևոր իրադարձություններից է, և մենք այստեղ ներկա ենք մեծ կազմով, ներկայացված են նաև մեզ հետ համագործակցող շուրջ 20 կառուցապատող ընկերություններ և մենք միասին ներկայացրել ենք բավականին հետաքրքիր նոր առաջարկներ և պայմաններ։ Մենք այցելուներին հնարավորություն ենք տալիս հիփոթեքը վերցնենք 12 %-ով, ինչպես նաև առկա են որոշակի գնիջեցումներ մեզ հետ համագործակցող ընկերությունների կողմից։
Մենք ունենք նաև հատուկ առաջարկ տոկոսադրույքի, ինչպես նաև կանխավճարի սուբսիդավորման տարբերակներով։ Տարեսկզբից նկատելի է առաջնային շուկայի գնման գործընթացների որոշակի նվազում, ինչը պայմանավորված է եկամտահարկի օրենքի վերադարձի փոփոխմամբ, սակայն արդեն դիտարկում ենք որոշակի ակտիվություն մյուս վարկատեսակների գծով, մասնավորապես երկրորդային շուկայի հիփոթեքային վարկերի, վերանորագման, կառուցապատման վարկերի, ինչպես նաև պետական սուբսիդավորման ծրագրերի վարկերի գծով։ Շուկայում նկատելի է նաև տարաժամկետ վճարելու եղանակով կատարվող գորւծարքների աճ, ինչը հաշվի առնելով, նաև հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքների լավագույնս բացահայտումը. մենք ստեղծել ենք «Փուլային հիփոթեքային վարկ» տարբերակը, ինչը մեր գնորդներին հնարավորություն է տալիս հիփոթեքը ստանալ փուլերով՝ վճարելով շատ ավելի քիչ տոկոսագումար, հետևել շինարարության ընթացքին մեզ հետ միասին, և ամենակարևորը՝ նվազեցնում է ֆինանսական ռիսկերը, թե գնորդներ, թե կառուցապատողների համար։ Ընդհանուր առմամբ շուկայի այս փոփոխությունները բավականին դրական ենք գնահատում՝ հաշվի առնելով, որ ստեղծվում է կայուն աճի զարգացման միտում։ Այս բոլոր փոփոխությունները դրական է գնահատվում շուկայում։ Ստեղծվում է կայուն համահունչ աճի միտում անշարժ գույքի շուկայում»,-ասաց Ամերիաբանկի հիփոթեքային պրոդուկտի ղեկավար Լիանա Աղայանը։

MyHome պրոդուկտի ղեկավար Տիգրան Գրիգորյանն էլ ասաց.
«MyHome-ն այսօր ավելին է, քան միայն անշարժ գույք փնտրելու հարթակը։ Այն իր հաճախորդներին և ընդհանրապես մարդկանց հնարավորություն է տալիս գնտնել, գնել վարձակալել կամ վարձակալության հանձնել անշարժ գույքը՝ արագ և հարմարավետ ճանապարհով, առցանց և իրենց նախընտրած վայրից։ MyHome-ում ավելի հասանելի է դարձել Ամերիաբանկի հիփոթեքային վարկերը, հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում դիմել և ստանալ իրենց վարկի հաստատումը։ Մենք մեր գործընկեր խանութների և ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համատեղ բոլորին առաջարկում ենք հատուկ զեղչեր և արտոնյալ պայմաններ՝ վերանորոգման. կահավորման և հարակից այլ ծառայությունների համար։ Զարգացնում ենք նաև մեր ինտերակտիվ գործիքների թիվը՝ վարկունակության ստուգման և վարկայիցն հաշվիչենրը։ Ներդրել ենք նաև նոր՝ վերանորագման հաշվիչ, որի միջոցով յուրաքանչյուրը կարող է հաշվարկել իր բնակարանի վերանորոգման մոտավոր արժեքը, ամբողջ ծավալը։ Եթե սկազբանական շրջանում հարթակը գործարկվել էր որպես տեղական շուկայի գույքերի շուրջ ստեղծված հարթակ, ապա այսօր MyHome-ում ներկայացված են նաև արտերկրի անշարժ գույքեր, որոնք կարելի է ձեռք բերել Ամերիաբանկի ներդրումային վարկերի միջոցով։ Տրամադրելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ MyHome-ն այսօր հանդիսանում է այն էկոհամակարգը, որն իր օգտատերերի կողքին է անշարժ գույքի գործարքների յուրաքանչյուր փուլում»։

Գրիգորյանն առաջարկեց գրանցվել MyHome հարթակում բացահայտելու նրա բոլոր հնարավորությունները և առավելությունները։ Նրա խոսքով վերջին 1.5 տարվա ընթացում առաջնային շուկայի հիփոթեքային վարկերի 50 %-ն անցել են MyHome-ի միջոցով։
«Այսօր աշխարհում թվային գործիքները առաջնային մասն են կազմում թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական կազմակերպության և յուրաքանչյուր մարդու կյանքում հետևաբար արագությունն ու հարմարավետությունը, ինչպես նաև հնարավորությունն հասանելիություն ունենալ քո գրպանում, սա մեծ առավելություն է և մենք նույնպես այդ առավելությունը ընձեռում ենք մեր հաճախորդներին»,-հայտարարեց MyHome պրոդուկտի ղեկավարը։
Ամերիաբանկի ներդրումնային վարկի պրոդուկտի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանն ասաց. «TOON EXPO-ի շրջանակներում ներկայացնում ենք ներդրումային վարկը, որը մեր հաճախորդներին հատուկ հնարավորություն է ընձեռում տուն ձեռք բերել արտերկրում, որն հետագայում կայուն, պասիվ եկամտրի և կապիտալի աճ կարող է ապահովել։ Մեր պրոդուկտը հատուկ է իր տեսակում, քանի որ մենք վարկավորում ենք երեք արժույթներով՝ եվրոյով, դոլարով և դրամով։ Այս TOON EXPO-ի երեք օրերի ընթացքում ունենք նաև հատուկ վարկային արտոնություններ։ Տոկոսադրույքները եվրոյի դեպքում իջեցրել ենք 8%, դոլարի դեպքում՝10%. իսկ դրամի դեպքում13.5 %։

MyHome հարթակում կարելի է գտնել ներդրումային գույքերի առաջարկներ, որից հետո նաև օգտվել մեր վարկավորման գործիքից։ TOON EXPO-ն շատ ենք սիրում, քանի որ սա այն վայրն է, որ հանդիպում ենք մեր հաճախորդներին և գործընկերներին լավագույնս կարողանում ենք բացահայտել իրենց կարիքները, որը հետագայում մեզ շատ մեծ հնարավորություն է տալիս ավելի հաճախորդակենտրոն պրոդուկտներ ստեղծելու համար։ Գրեթե բոլոր երկրներում մենք վարկավորելու հնարավորություն ունեք, իսկ կանխավճարի պարտադիր պայմանի անհրաժեշտություն չունենք, ուղղակի անհրաժեշտ է որպեսզի գույքը լինի Հայաստանում, իսկ գնումների ակտիվության հիմնական ուղղություններն են Եվրոպան և Արաբական միացյալ էմիրությունները»։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:





