Մարզային բժշկական կենտրոնների ղեկավարների հետ Անահիտ Ավանեսյանն այս անգամ հանդիպել է Վայոց ձորում
Առողջություն
22:29 05/09/2025
Հայաստան

Մարզային բժշկական կենտրոնների ղեկավարների հետ Անահիտ Ավանեսյանն այս անգամ հանդիպել է Վայոց ձորում

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Մարզային բժշկական կենտրոնների ղեկավարների հետ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս անգամ հանդիպել է Վայոց ձորում:

Նախ` 2025 թվականի առաջին կիսամյակի ամփոփում, այնուհետև առաջնահերթությունների դասակարգում ու հաջորդ տարվա ծրագրերի պլանավորում. սրանք հանդիպման օրակարգի հիմնակնան թեմաներն էին:

Բուժկենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրականացված ծրագրերն ու առկա խնդիրները:

«Առողջապահության համաչափ զարգացումը մարզերում մեր գերակա ռազմավարություններից մեկն է, և կենտրոնացնելու ենք բոլոր ջանքերը մեր մարզաբնակ քաղաքացիներին համար հնարավոր դարձնելու տեղում որակյալ ու ժամանակակից բուժսպասարկում ստանալը: Ինձ համար շատ կարևոր է մեր քաղաքացիների գոհունակությունը կամ բարձրացրած խնդիրները, խնդրում եմ դրանց արագ արձագանքել և լինել հետևողական»,- նշել է նախարարը:

Մարզային ԲԿ-ների տնօրենների հետ նախարարի պարբերաբար դարձած արտագնա հանդիպումները լավ հնարավորություն է` տեղում արձանագրումներ անելու, բուժկենտրոնների ընթացիկ գործունեության հաջողված օրինակը կիսելու և փոխգործակցությամ առումով»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարզային բժշկական կենտրոնների ղեկավարների հետ Անահիտ Ավանեսյանն այս անգամ հանդիպել է Վայոց ձորում