Գելլաքի մեջ առկա «թունավոր» բաղադրիչը կարող է բեղմնավորման հետ կապված խնդիրներ առաջացնել
Առողջություն
16:31 05/09/2025
Աշխարհ

Գելլաքի մեջ առկա «թունավոր» բաղադրիչը կարող է բեղմնավորման հետ կապված խնդիրներ առաջացնել

Եվրոպան արգելում է գել լաքի մեջ առկա «թունավոր» բաղադրիչը, որը կարող է բեղմնավորման խնդիրներ առաջացնել։Խոսքը TPO անունով քիմիական նյութի մասին է, որը շատ է օգտագործվում գելային լաքերում՝ չորացումը արագացնելու և գույնը պահպանելու համար։ Պտղաբերության հետ կապված ռիսկերի հետևանքով այդ բաղադրիչի օգտագործումն արգելվել է Եվրոպայի մեծ մասում, բայց այն դեռևս ազատորեն օգտագործվում է Միացյալ Նահանգներում։Այս մասին գրում է «Եվրոնյուզ»-ը։

Տրիմեթիլցենզոիլ դիֆենիլֆոսֆինի օքսիդը (TPO) այժմ պաշտոնապես արգելվել է բոլոր կոսմետիկ արտադրանքներում, այն բանից հետո, երբ Եվրամիության կարգավորող մարմիններն որակել են մարդկանց համար պոտենցիալ թունավոր նյութ։

Նյութ օգնում է գել լաքին կարծրանալ ուլտրամանուշակագույն լույսի տակ և ավելի երկար պահպանում է գույների վառ լինելը։

Մինչ արգելքը կատարվել են ուսումնսիրություններ կենդանիների վրա։ Նյութի կիրառման հետևանքով կենդանիներն ունեցել են բեղմնավորման խնդիրներ։ Հենց սա էլ ստիպել է ԵՄ-ին նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Հետազոտությունները շարունակվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գելլաքի մեջ առկա «թունավոր» բաղադրիչը կարող է բեղմնավորման հետ կապված խնդիրներ առաջացնել