Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է. Պորտուգալացի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշ
Սպորտ
13:26 05/09/2025
Հայաստան

Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է. Պորտուգալացի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշ

«Ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի խաղը։ Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է, հուսալի է պաշտպանվում, կարողանում է կազմակերպել վտանագավոր հակագրոհներ»,- Երևանում նախախաղային ասուլիսում ասաց Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը:

Նա նշեց, որ թիմում կան մի քանի խաղացողներ, որոնք կարողանում են վտանգավոր պահեր ստեղծել մրցակիցների համար:

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը նշեց, որ մեծ հարգանք ունեն Հայաստանի հավաքականի նկատմամբ. «Հայաստանի հավաքականում խաղում են լավ որակներ ունեցող ֆուտբոլիստներ:

«Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը մարտահրավեր է իմ թիմի համար: 

Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի և դա էմոցիոնալ լիցքեր կհաղորդի մրցակցին: Պետք է հաշվի առնենք նաև երկրպագուների գործոնը: Հայ ֆուտբոլասները մեծ եռանդով են աջակցում իրենց ազգային թիմին»։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է. Պորտուգալացի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշ