Վանաձորում գտան ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողին
Իրավունք
18:00 05/09/2025
Հայաստան

Վանաձորում գտան ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 4- ին Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել վանաձորցի 31-ամյա մի երիտասարդ։
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վանաձորում գտան ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողին