Դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը
Հասարակություն
15:41 05/09/2025
Հայաստան

Դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17։30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի, տեղի կունենա Կիրակնամտի ժամերգություն։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժամերգության ընթացքում Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Հայոց Եկեղեցու կողմից տիեզերաժողովին մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը