Ռուբեն Նևեշը Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը կկրի մահացած ընկերոջ՝ Ժոտայի շապիկը
Սպորտ
11:54 06/09/2025
Աշխարհ

Ռուբեն Նևեշը Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը կկրի մահացած ընկերոջ՝ Ժոտայի շապիկը

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշն ազգային հավաքականի խաղերի ժամանակ կկրի իր մահացած ընկերոջ՝ Դիոգու Ժոտայի 21 համարի մարզաշապիկը։ Այս մասին գրում է արտասահմանյան մամուլը։

Ֆուտբոլիստ ցույց է տվել ձախ սրունքին արված դաջվածքը՝ ի պատիվ հուլիսին մահացած «Լիվերպուլի» նախկին հարձակվողի։

«Ես և ամբողջ ազգային հավաքականը կանենք ամեն ինչ, որպեսզի Դիոգոն լինի մեզ հետ՝ հետ մեր թիմում», - ասել է Նևեշը Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ։

Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, մահացել են ավտովթարից հուլիսի 3-ին։

Նևեշը, որը խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»-ում, շատ մտերիմ էր Ժոտայի հետ. նրանք միասին խաղացել են անգլիական «Վուլվերհեմփթոն» ակումբում և Պորտուգալիայի հավաքականում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Նևեշը Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը կկրի մահացած ընկերոջ՝ Ժոտայի շապիկը