Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամարայում նախկինում դատապարտված մի տեղացի բնակիչ քարով կոտրել է օնլայն առևտրի հարթակներից մեկի՝ ապրանքների հանձնման կետի ապակի դուռն ու գողացել ավելի քան 16 հազար ռուբլի արժողությամբ ապրանքներ։
«Գազետա.ռու» գործակալությունը, վկայակոչելով ՆԳ նախարարության հաղորդագրությունը, նշում է, որ ա գողությունը կատարել է տաքսու գումարը վճարելու համար։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը Նագորնայա փողոցում։ Ապրանքների հանձնման կետից նա գողացել է կանացի ներքնազգեստ, կոշիկներ, սուրճի տուփեր, մինի համակարգիչ և QR կոդերի սկաներ։
Սակայն նրա ծրագիրը ձախողվել է. փախչելիս նա կորցրել է գողացած իրերի մի մասը։ Արդյունքում նա ստիպված է եղել քայլել 3 կմ՝ տուն հասնելու համար։ Ճանապարհին նա ձերբակալվել է օպերատիվ աշխատակիցների կողմից։ Հետաքննության նյութերն ուղարկվել են դատարան։