«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը»
Օրվա մամուլ
08:47 06/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եկեղեցու և հոգևորականների դեմ պատերազմ հայտարարելուց առաջ, պարզվում է, Նիկոլ Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել է կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը», քանի որ գործընթաց է սկսում, և թիմն պետք է քիչ խոցելի լինի։ Դա եղել է մայիսի 29-ից՝ եկեղեցիների չուլանացման մասին հայտարարությունից առաջ։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում առանձնապես չեն կարևորել Փաշինյանի հորդորը և համարել են, որ բոլորն են այդպես ապրում, շեֆն էլ դժվար թե իմանա, թե բարոյական հարթությունում իր թիմն ինչպես է ապրում, քանի որ գլուխը խառն է՝ պետության օր-օրի բարդացող վիճակով պայմանավորված:

Առաջին ամպրոպը պայթել է Իմնեմնիմիի հայտնի փոդքաստից` «ՔՊ-ում ով ում է դոմփում» հաղորդումից հետո, երբ հաղորդավարները ոմանց անձնական սպիտակեղենը փռեցին արևին և խոստացան մյուսներինն էլ փռել: Դրանից հետո իսկական կինո է սկսվել` լացուկոծերով, դատական հայցերով, ամուսնալուծություններով ու արտամուսնական կապերի խզումներով ուղեկցվող»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը»