Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դիզայներ Ջորջիո Արմանին կթաղվի Ռիվալտայի ընտանեկան դամբարանում՝ Պիաչենցա քաղաքի մոտ, որտեղ նա ծնվել է։ Այդ մասին գրում է տեղական Libertà թերթը։
La Repubblica թերթը, հղում անելով տեղական դղյակների ասոցիացիային, գրում է, որ արարողությունը տեղի կունենա երկուշաբթի կեսօրին։
Libertà-ի փոխանցմամբ՝ Արմանին մի քանի տարի առաջ վերանորոգել է ընտանեկան դամբարանը, որտեղ թաղված են նրա ծնողներն ու եղբայրը։ Դիզայների վերջին հանգրվանը կլինի տեղական փոքրիկ գերեզմանատունը։
Արարողությանը, որը տեղի կունենա Սան Մարտինո եկեղեցում, կմասնակցի առավելագույնը 20 մարդ։ Մուտքը միայն հրավիրատոմսերով է։ Գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Կիրակի օրը, գրում է Libertà-ն, տեղական ոստիկանության բաժանմունքը խուզարկություն կանցկացնի քաղաքում՝ անվտանգության միջոցառումներ սահմանելու և միջոցառման գաղտնիությունն ապահովելու համար: Արմանին մահացել է հինգշաբթի օրը՝ 91 տարեկան հասակում: Armani Group-ի տվյալներով՝ նա մահացել է խաղաղ՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով և ընկերներով: Դիզայների ցանկության համաձայն՝ հուղարկավորությունը կլինի մասնավոր: