Արմավիրում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 մարդ
Հասարակություն
18:20 08/09/2025
Հայաստան

Արմավիրում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 մարդ

Արմավիրում ավտաբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր ժամանած փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սահմանապահների և Գորկու փողոցների խաչմերուկում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան, վերջինս կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմավիրում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 մարդ