Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսինքն ի՞նչ, հանրությունն ազդակ ստանա, որ պարեկին կարող են ծեծե՞լ. Գեղամ Նազարյան՝ ՆԳ փոխնախարարին
«Հասարակությանը հուզում է Խոյի համայնքապետի և նրա ազգականների հետ կապված դեպքը, երբ պարեկների էին ծեծել, 5 հոգի ձերբակալվել էին և 5-ն էլ ազատ էին արձակվել, ընդհանրապես մեղադրանքներ չեն առաջադրվել»,-ԱԺ-ում հիշեցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին։
Պատգամավորը հարցրեց, թե փոխնախարարին չի անհանգստացնում, որ պարեկին ծեծել են և որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում։
«Այսինքն ի՞նչ, հանրությունն ազդակ ստանա, որ պարեկին կարող են ծեծե՞լ»,-հարցրեց Նազարյանը։
Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ տվյալ դեպքով քրեական վարույթ կա նախաձեռնված։
«Եթե չեմ սխալվում, ձեր նկարագրված դրվագով ապացուցված կամ հաստատված վիճակ չունենք»,-ասաց ՆԳ փոխնախարարը և զերծ մնաց գնահատականներ հնչեցնելուց։
Նա վստահեցրեց, որ եթե հաստատվի որ հանցագործություն է եղել համապատասխան հետևանքներ կլինեն։