Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չեք կարող... Կարող ենք... ԱԺ-ում Լուսինե Բադալյան- Լենա Նանուշյան երկխոսությունից
«Արդյոք նախկինում լիցենզավորում անցած լաբորատոր հետազոտության կենտրոններն այս օրենքով կրկին լիցենզավորվելու են, թե նախկինն է գործելու»,-խորհրդարանում առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանաուշյանին հարցրեց ՔՊ-ական Լուսինե Բադալյանը։
Նանուշյանը ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունում որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում նախատեսվում է լիցենզիայի կասեցում։
Առողջապահության փոխնախարարը նշեց, որ լիցենզավորման գործընթացն առանձին է և որպեսզի կազմակերպությունը սկսի իր գործունեությունը պետք է իր լիցենզիան ունենա։
«2021 թվականի ընդունվելով՝ օերնքն արդեն իսկ բոլորին հայտարարել է, որ լիցենզիա ստանալուց հետո գործունեություն ծավալելու համար պետք է արդե իսկ ներդրած ունենան որակի կառավարման համակարգ, որը պետք է ապահովվի արդեն լիցենզավարումից դուրս առանձին գործընթացով, որը կարգավորվում է առաջարկվող օրենքում և կառավարության որոշումներում»,-ասաց նանուշյանը և նշեց, որ օրենքը վերաբերում է բացառություններին և որակի համակարգ չունենալու դեպքում պատասխանատվության դրույթին, որ ուժի մեջ է մտնելու օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց։
Լուսինե Բադալյանը արձագանքեց, որ եթե այդ կազմակերպություններն արդեն ստեղծելեն որակի ապահովման համակարգ, այն համարվո՞ւմ է փաստ, քանի որ օրենքում ամրագրված չէ, որ եթե այդ համակարգն արդեն ներդրված է, ապա նոր օրենքն ընդունելուց հետո վերանայման կարիք չկա։
Բադալյանը նաև արձանագրեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքում լիցենզիայի չեղարկման մասին դրույթ կա, իսկ կասեցման մասին չկա, և առաջարկեց ավելացնել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում օրենքին, ոչ թե զրկվեն լիցենզիայից, այլ կասեցվեն նրանց գործունեությունը։
Նանուշյանը նշեց, որ իր զեկուցած օրենքով արդեն ներկայացվել է կասեցման դրույթը։
Լուսինե Բադալյանը տեղից արձագանքեց, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում չեն կարող նման դրույթ ամրագրել, ինչին Նանուշյանը հակադարձեց, որ բազմաթիվ քննարկումներում և Արդարադատության հետ քննարկումներում հանգել են այն եզրակացության, որ այս օերնքով կարող են այդ դրույթն ամրագրել։