Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մեր մեջ մտերմությունը կա, հարգանքը՝ միմյանց նկատմամբ, մենք միասին մեծացնում ենք մեր Արամին։ Շատ լավ հարաբերություններ են, օգնում է ինձ, շատ շնորհակալ եմ Խորենին։ Արամի մոտ այնպիսի տարիք է, որ պապան պետք է կողքը լինի, և պապան կողքն է։ Արամը բացարձակ չի զգում պապայի բացակայությունը։ Մի խոսքով, հոյակապ պապա է, այսպես ասեմ»,-ասել է հայտնի դերասան Խորեն Լևոնյանի կինը՝ Լիկա Մեսրոպյանը LIFEROOM-ին տված հարցազրույցում խոսելով ամուսնալուծությունից հետո իրենց հարաբերությունների մասին։
Նա նշել է, որ կարողացել են այնպես անել, որ բաժանման հետևանքով որդին տրավմա չունենա։
«Մի անգամ՝ անցյալ տարի, ինքը հարցրեց, իսկ ինչի՞ պապան մեզ հետ նույն տանը չի ապրում։ Ես պատասխանեցի այնպես, որ նա ընկալեց, հասկացավ»,-ասել է Լիկա Մեսրոպյանը։
Ինչ վերաբերում է Խորեն Լևոնյանի ամուսնությանը, ապա դերասանի նախկին կինը պատմել է, որ կամաց-կամաց փորձել է որդուն բացատրել, հասկացնել, որ «պապան մենակ չի կարող մնալ, պապայի կողքը պետք է լինի կին, ինչքան դժվար կլինի, եթե չլինի։ Ճիշտ կարողացա բացատրել, մի պահ տևեց այդ սթրեսային պահը, երևի նրան թվաց, թե իր պապային կորցնում է։ Մամայիս օգնությամբ կարողացանք ճիշտ բացատրել, ինչի արդյունքում Արամն ընդունեց շատ նորմալ, պետք է ընկալի որպես իր ընտանիքի մի մաս»։
Ամուսնալուծության պատճառների մասին նա չի խոսել . «Այդպես ստացվեց, համ երջանիկ էինք, համ երջանիկ չէինք։ Նույնիսկ եթե դուք հիմա պատճառը հարցնեք, ես չգիտեմ»։