Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս պահին 85 ավտոբուս գտնվում է անսարք վիճակում. Ավագանու անդամի ահազանգը
«ՔՊ-ի ու Ավինյանի հերթական քայլը՝ ընդդեմ «հպարտ» քաղաքացիների. Երևանի տրանսպորտային «բարեփոխումները» տապալված են քանի, որ թանկացնելով ուղեվարձը ու ստելով թե նոր ավտոբուսներ են բերելու, քաղաքացիները մնում են կանգառներում ժամերով տրանսպորտին սպասելիս»,-գրում է Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նրա փոխանցմամբ, այս պահին 85 ավտոբուս գտնվում է անսարք վիճակում, դրանք շտապ վերանորոգելու փոխարեն, ՔՊ-ն շուրջ 150 մլն դրամ է վատնում քաղաքապետարանի նիստերի դահլիճը վերանորոգելու համար, բայց դահլիճը գտնվում է իդեալական վիճակում։
«ՔՊ-ն դարձել է պատուհաս Երևանցիների ու Երևանի գլխին»,-նշել է նա։
Panorama.am-ին օրեր առաջ Երևանի ավտոբուս ՓԲ ընկերության տրամադրած տվյալների համաձայն, պարկում կա ընդհանուր 852 տրանսպորտային միջոց, որից՝ «Ման»՝ 87 միավոր, շահագործվում է 74-ը, «ժոնգ թոնգ»՝ 562 միավոր, շահագործվում է 472-ը, «Հայգեր»՝ 103 միավոր, շահագործվում է 86-ը, փոքր դասի միկրոավտոբուս՝ 100 միավոր, շահագործվում է 81-ը։