Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր Մարաշի թիվ 121 մանկապարտեզում սեպտեմբերի 1-ից գործում է նոր հավելյալ խումբ։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանին հայտնեց Հանրակրթության վարչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով, Ավանի երեք մանկապարտեզներում մեկակական հավելյալ խմբեր կբացվեն։
«Արդեն իսկ վերանորոգված մանկապարտեզներում, պայմանավորված հերթագրման ցուցանիշներով, ևս 6 հավելյալ խմբեր են բացվել՝ թիվ 88, 161, 44, 61 ու այլ մանկապարտեզներում։ Երկու խումբ էլ բացվել է դեռ չվերանորոգված, բայց հարմարեցված էիվ 128 և թիվ 130 մանկապարտեզներում։ Սեպտեմբերի 1-ից վերաբացվել է թիվ 74 մանկապարտեզը, որը նախկինում գործում էր երկու խմբով՝ այժմ երեք խմբով, և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզը, որը նախկինում գործում էր երեք խմբով, հիմա՝ վեց խմբով»,-ասաց վարչության ներկայացուցիչը։
Զեկուցողի խոսքով, հոկտեմբերին կբացվի թիվ 77 մանկապարտեզը, որը նախկինում գործել է 7 խմբով, բացվելուց հետո կգործի 10 խմբով։