Վարչապետն այլ աշխատանք է վստահել, զբաղվում եմ, Կառավարության ներկայացուցիչն եմ․ Գնել Սանոսյան
Քաղաքական
19:12 09/09/2025
Հայաստան

Վարչապետն այլ աշխատանք է վստահել, զբաղվում եմ, Կառավարության ներկայացուցիչն եմ․ Գնել Սանոսյան

 «Նիկոլ Փաշինյանը , Ձեր պաշտոնանկությունից հետո, Ձեզ չվստահեց այլ պաշտոն, դուք դրակա՞ն կադր չեք»,- լրագրողները հետաքրքրվեցին Գնել Սանոսյանից, որը ՔՊ գրասենյակ էր եկել մասնակցելու «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստին։

Ի պատասխան Սանոսյանն ասաց․ «Աշխատել եմ։ Բոլորն էլ ինչ-որ ժամանակահատված աշխատում են, հետո այլ աշխատանքով են զբաղվում։ Հիմա վարչապետն այլ աշխատանք է վստահել, զբաղվում եմ։ Կառավարության ներկայացուցիչն եմ «Լիդիան Արմենիա»-ում, վերջերս եմ նշանակվել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարչապետն այլ աշխատանք է վստահել, զբաղվում եմ, Կառավարության ներկայացուցիչն եմ․ Գնել Սանոսյան