Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էրմիտաժը շարունակում է գործել սովորականի պես և կրկին բաց է այցելուների համար: Ռոսգվարդիայի աշխատակիցները և թանգարանի անվտանգության ծառայությունը ստուգում են անցկացրել անվտանգության սպառնալիքի մասին անանուն հաղորդագրությունից հետո։
Նշվում է, որ մասնագետները ստուգել են բոլոր սրահներն ու սպասարկման տարածքները՝ նախապես տարհանելով այցելուներին և աշխատակիցներին։
«Ոչ մի սպառնալիք չի հայտնաբերվել», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հայտնել է Էրմիտաժի մամուլի ծառայությունը։
Էրմիտաժից բացի, ենթադրաբար վտանգավոր առարկաների մասին հաղորդագրություններ են ստացել Սանկտ Պետերբուրգի ևս երեք թանգարաններ։