Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիայի ընտրանուն՝ 2-1
Սպորտ
22:20 09/09/2025
Հայաստան

Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիայի ընտրանուն՝ 2-1

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Իռլանդիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2։1։

Հանդիպման հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսում՝  51-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը կրկնապատկեց հաշիվը։

Իռլանդիայի հավաքականը միակ 57-րդ րոպեին կարողացավ գրավել Հայաստանի դարպասը։

Խաղի վերջում Արթուր Սերոբյանը խփեց 3-րդ գոլը, բայց այն չհաշվեցին՝  խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Երկու տուրերից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է F խմբի երկրորդ հորիզոնականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիայի ընտրանուն՝ 2-1