Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
88-ամյա Հերբերտ պապիկը պատրաստ է մտնել տեխնիկայի տակ ու թույլ չտալ, որ իրենց բակում կառուցեն 18 հարկանի շենք
Երևանի քաղաքապետարանի դիմաց Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման դեմ իրականացվող ակցիային մասնակցող 88-ամյա Հերբերտ Հովակիմյանը պատրաստ է մտնել այն տեխնիկայի տակ, որը կմտնի իր բակ՝ 18 հարկանի շենքը կկառուցելու համար։
«Տարիքս անցած է, հանուն երեխաների, բնակիչների երջանկության, կյանքի գնով թույլ չեմ տալու այդտեղ որևէ շենք կառուցել։ Ես տեխնիկայի տակ կմտնեմ»,- ասաց Հերբերտ պապիկը։
Ըստ նրա, ամբողջ բնակչության հոգսը պետք է լինի. «Սեյսմիկ գոտում ենք գտնվում, եթե դժբախտություն պատահի, բարձրահարկ շենքերի բնակիչների հարակից շենքերի փլատակների տակ են մնալու, բակ չկա, տարածք չակ։ Մեր ղեկավարությունը պետք է մեր կողքին լինեին, ավելի շատ ցավեին»։
Տարածքում կան շատ ծառեր, որոնց մի մասն արդեն հատվել է։ Այդ ծառերից շատերը հենց Հերբերտ պապն է տնկել, խնամել։
Նա հույս չունի, որ այս ղեկավարությունը կարող է սրտացավ վերաբերվել այս հարցին։ Հերբերտ պապիկը պատրաստ է սպասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ինչքան պետք է, բայց միևնույն է՝ չի վստահում։