«Հրապարակ». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել
Օրվա մամուլ
08:18 09/09/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ութերորդ գումարման 10-րդ` աշնանային նստաշրջանի մեկնարկը խորհրդարանում երեկ անցավ արտասովոր համերաշխության մթնոլորտում․ ընդդիմությունն ու իշխանությունն անգամ փոխադարձ կսմիթներով հանդես չեկան: Տպավորություն էր, որ մի անտես ձեռք կողմերին հորդորել էր․ «Ребята давйте жить дружно»։ Իշխանական շրջանակներից, սակայն, շտապեցին հիասթափեցնել, թե՝ սպասեք, կինոն դեռ առջևում է:

Նրանք վստահ են, որ աշունը թեժ է լինելու օրենսդիր մարմնում։ Պարզապես ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել, հարցազրույցներ չտալ, ավելորդ կրքեր չհրահրել։ Երեկ իշխանական պատգամավորների մեծ մասը տարատեսակ պատճառաբանություններով մերժում էր լրագրողների` հարցազրույցներ տալու, մեկնաբանելու առաջարկները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել