Նեպալի վարչապետը հրաժարական տվեց բողոքի ցույցերի ճնշման ներքո
Քաղաքական
16:03 09/09/2025
Աշխարհ

Նեպալի վարչապետը հրաժարական տվեց բողոքի ցույցերի ճնշման ներքո

Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել, քանի որ հիմալայան երկրում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերը գնալով ուժեղանում են։ Երիտասարդների բազմությունը դուրս է եկել փողոցներ՝ կոռուպցիայի դեմ զայրույթով լցված։

BBC-ն գրում է, որ ցուցարարները հարձակվել են մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների բնակարանների վրա, այրել դրանք։ Ցուցարարների հարձակման թիրախ են դարձել նաև Օլիի և նախկին վարչապետ Շեր Բահադուր Դեուբայի բնակարանները։ Ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, հարձակման հետևանքով տուժել է նաև Օլիի կինը։

Այսօր բողոքի ակցիաների ժամանակ երկու մարդ է մահացել, ևս 19 մարդ մահացել էր երեկ ոստիկանության հետ բախումների հետևանքով։ Բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 100 մարդ։ Զինված ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ՝ փորձելով հետ մղել ցուցարարներին, քանի որ Կատմանդուում և երկրի այլ մասերում փողոց դուրս եկած երիտասարդների թիվը մեծանում է։

Նեպալում բողոքի ակցիաները սկսեցին սոցիալական մեդիայի արգելափակումից հետո, արգելքը չեղարկվել է, սակայն բողոքի ցույցերը նոր թափ են ստացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նեպալի վարչապետը հրաժարական տվեց բողոքի ցույցերի ճնշման ներքո