Մաhաgել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Մանուկյանը
Մշակույթ
11:51 09/09/2025
Հայաստան

Մաhաgել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Մանուկյանը

ԱՄՆ-ում մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ Ռուբեն Մանուկյանը: Լուրը հայտնում են  Հայաստանի նկարիչների միությունից։ 

Ռուբեն Մանուկյանը ծնվել է 1940 թվականին։ 1960թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.՝ Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է։ 1962-1980թթ. եղել է «Ավանգարդ» թերթի գլխավոր նկարիչը։ 1977թ. եղել է Հայաստանի Նկարիչների միության քարտուղարը։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների։

Գործերից պահվում են Ստաժիցեի (Բուլղարիա), Կլայպեդայի (Լիտվա), Ջերմուկի պատկերասրահներում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում։

1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մաhաgել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Մանուկյանը