Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժինը Սևանա լճում ջրի որակի ուսումնասիրություն կատարել է հուլիս ամսին։ Բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ լճում գերակշռել են (դոմինանտ են եղել) կանաչ ջրիմուռները, որոնք տոքսիկ չեն։ Ինչ վերաբերում է կապտականաչ ջրիմուռներին, որոնք տարներ շարունակ նպաստում են լճի «ծաղկմանը», չի դիտվել։
«Կարող եմ ասել, որ հուլիսին լիճը մաքուր է եղել՝ կանաչ ջրիմուռների դոմինանտությամբ։ Այնտեղ ցիանոբակտերիաները շատ քիչ են եղել։ Այսինքն՝ զանգվածային չկա։ Նախրոդ տարիների նման զանգվածային «ծաղկում» չի նկատվել։ Պետք է ասեմ, որ պլանտոնում փոփոխություն է տեղի ունեցել՝ կանաչ ջրիմուռները շատ մեծ դեր են սկսել զբաղեցնել։ Այդ կանաչ տեսակը 1983 թ․-ին է հայտնվել մեր լճում, երբ Արփայի ջրերը մղեցին դեպի Սևան։ Առանձին վայրերում կանաչ տեսակը տոքսիկ չէ, բայց այնուամենայնիվ , բնորոշում է որոշակի աղտոտ պայմանների։ Կարող ենք ասել, որ լճի տարբեր հատվածներում օրգանիկան շատ է, աղտոտվածությունը շատ է, որովհետև ծաղկումներ են դիտարկում, բայց այդ տեսակը տոքսիկ չի։ Տոքսիկ ծաղկման նվազումը ստույգ ասել չեմ կարող,թե ինչի հետ է կապված, բայց պետք է արձանագրենք, որ 10 սանտիմետրով լճի մակարդակը նորից իջել ՝անցյալ տարվա համեմատ ։ Այսինքն՝ նորից գնում է ջրի մակարդակի տատանումներ։ Այս անկայունությունը կարող է բերել է նրան, որ լիճը կարծես ինչ-որ մի պահ դադար է տվել, բայց եթե էլի մակարդակը բարձրանա, էլի ափերը կլվանան, էլի նորից մեծ քանակությամբ օրգանական նյութ կլցվի լիճ և ջերմաստիճանային պայմանների համապատասխան իրավիճակում նորից համատարած ծաղկում կնկատենք»։
Մասնագետի խոսքով՝ լճում կանաչ ջրիմուռների դոմինանտ լինելը խոսում է այն մասին, որ աղտոտվածություն է առկա ։ Բայց թե ինչի՞ է տեսակային փոփոխություն տեղի ունեցել, ըստ մասնագետի, լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա։