Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինչ բջջայիններն արգելելու մասին մտածելը, մտածեք, թե ինչպես երեխաներն անվտանգ ու արժանապատիվ դպրոց հասնեն. Քաղաքացիների արձագանքը Ավինյանի հարցմանը
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է անցկացնում՝ երևանյան դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու վերաբերյալ։
Նա գրել է.
«Դպրոցը պիտի լինի այն վայրը, որտեղ մեր երեխաները կրթվում են ու ընկերանում։ Բայց երբ բջջայինը դասարանում դառնում է ամեն պահի «գայթակղիչ»՝ գիտելիքը, անմիջական շփումը և նույնիսկ խաղը մնում են երկրորդ պլանում։
Աշխարհի փորձը շատ հստակ է․
Անգլիայում, երբ դպրոցները արգելեցին բջջայինները, աշակերտների քննության արդյունքները աճեցին միջինը 6%-ով, իսկ թույլ առաջադիմություն ունեցողների մոտ՝ 14%-ով։
Իսպանիայում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռախոսների արգելքից հետո աշակերտները առաջադիմեցին այնքան, որքան մոտ 0.7 ուսումնական տարվա արդյունք։
Նորվեգիայում բջջայինի արգելքը ոչ միայն բարելավեց աշակերտների գնահատականները, այլ նաև նվազեց հոգեբանական օգնության կարիքը։
Ֆրանսիայում՝ դպրոցներում բջջայինների արգելքից հետո, արձանագրվեց ավելի քիչ բուլինգ և կիբերբուլինգ, իսկ երեխաները դասամիջոցներին ավելի շատ սկսեցին խաղալ ու շփվել։
Ուսուցիչները նշում են, որ դասերը դառնում են ավելի արդյունավետ, ծնողները՝ որ երեխաները դպրոցում ավելի հանգիստ ու կենտրոնացած են։ Իսկ շատ աշակերտներ ասում են, որ ավելի շատ են շփվում իրար հետ։
Մենք էլ ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր ու կզգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է։
Ի՞նչ եք կարծում՝ դպրոցում բջջայինի սահմանափակումը կօգնի՞ մեր երեխաներին ավելի լավ սովորել և պաշտպանվել կիբերբուլինգից
. Այո, դա անհրաժեշտ քայլ է
. Ոչ, պետք է թույլ տալ ազատություն
. Պետք է լինեն միայն մասնակի սահմանափակումներ»։
Հարցման ներքո հնչած կարծիքները տարբեր են։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
«Դեռ պետք է անվտանգ և արժանապատիվ կարողանան դպրոց հասնել Օրինակ՝ Նորք 4զ/ծ 150 դպրոցի դարպասներ տանող հարակից նեղլիկ և կարճ ճանապարհը առավոտյան և կեսօրին դասերի սկզբի և ավարտի ժամանակահատվածում գերծանրաբեռնվում է մեքենաներով, ովքեր երթևեկում կամ կայանում են մեքենաները փակում հետիոտնի քայլելու ուղին։Երեխաների համար Բակունց փողոցից դեպի դպրոցի բակ առանձնացված մայթ կամ հետիոտնային գոտի չկա, քայլում են փողոցի մեջ տեղով։ Երեխաները միմյանց հրմշտելով մի կերպ անցնում են մեքենաների արանքով, սեղմվում են ցանկապատերին կամ ընկնում են մեքենաների պատճառով»։
«Հեռախոսը այսօրվա դպրոցներում տրված գիտելիքի հետ բացարձակ կապ չունի, սկսեք գրքերի հեղինակներից,մեկը մյուսից վատ գրքեր են, անգրագետ բովանդակությամբ։ Հեռախոսները դպրոցում ուսուցչի մոտ են ամբողջ 5,6 ժամ, իսկ դրանից հետո երեխայի մոտ հեռախոսի առկայությունը այսօրվա վտանգներով լի կյանքում պարտադիր է,որ երեխայիդ հետ կապի մեջ լինես մինչև գա հասնի տուն»։
«Կոնկրետ այն դպրոցը , որտեղ հաճախում են իմ երեխաները , հեռախոսները հանձնում են ուսուցչուհուն։ QR-ների մասին մտածեք , որ երեխան պետք է պարտադիր սմարտֆոն ունենա , որ կարողանա դաս անի։ Այլապես դասը թերի է համարվում»։
«2025 թվին հեռախոսն արգելե՞լ։ Ընդհակառակը, պետք ա նենց անել, որ երեխաները սովորել հեռախոսով էլ, կոմպով էլ գրեն ՀԱՅԵՐԵՆ, ՀԱՅԱՏԱՌ։ Հըլը նայեք, թե ձեր էրեխեքն իրենց վայբեր, վոթսափներում ոնց են իրար հետ շփվում»։
«Կարծում եմ անիմաստ հարցադրում է: Չի գտնվի մի ծնող, որ կողմ լինի՝ իր երեխան մենակ տնից դուրս գա ու առանց հեռախոս: Մեր այսօրվա իրականությանն ու վտանգներին բոլորն են քաջատեղյակ: Իսկ ներկայումս համարյա բոլոր դպրոցներում( ներքին կանոնակարգով) հավաքում են հեռախոսները դասերի ընթացքում: Դա կարծում եմ ինքնին կազմակերպված թեմա է արդեն: Այ օրինակ թափառող շները մեծ խնդիր է աշակերտին մենակ դպրոց ուղարկելու համար, էլ չասեմ առանց հեռախոս: Իմ երեխայի մոտ մշտապես կա շներին վանող սարք: Կամ դպրոցներ կան, որ բակային շատ նեղ փողոցով պետք է շենքին հասնեն, ինչը ահավոր վտանգավոր է մեքենաների առակայության պարագայում»։
«Այո, դա անհրաժեշտ քայլ է։ Հավելեմ, ոչ միայն առաջադիմության , այլ չարաբաստիկ կախվածության կանխման համար»։
«Աաաա հո դուք գիժ չե՞ք։ Մի կառույց մի բանա խոսում, մյուս պետական գերատեսչություն գրքերի մեջ QR կոդերա դնում։ Կարողա կողմնորոշվեք կամ համատեղ սկսեք լավ բաներ անել։ Իհարկե կողմ ենք, որ երեխաները հեռապոսային կախում չունենան և դպրոցում որևէ մեկը իրա լավ հեռախոսը մյուսների մոտ չգովա»։
«Երբ ձեր դասագրքերի եւ ընդհանուր առմամբ կրթության մակարդակը կհասցնեք Ֆրանսիայի, Նորվեգիայի մակարդակի, այդ ժամանակ էլ կխոսենք հեռախոսներից։ Ախր ինչու՞ եք դուք միշտ վերջից սկսում լուծել խնդիրները։ Հեռախոսներն, իհարկե, կարելի է սահմանափակել, բայց այդ դեպքում դասագրքերից պիտի վերանան բոլոր կարգի qr-ները»։
«Ես խոսք եմ տալիս ձեզ դատական հայց, ստիպելով որ դասամիջոցին երեխան հասանելիություն ունենա հեռախոսին, եթե դասամիջոցին զանգեմ ,հեռախոսին չպատասխանի երեխան, դասի ժամանակ խնդրեմ, հավաքեք դրեք սեղանին դասատուի»։