Ագնեսա Խամոյանը նշեց Ռոբերտ Քոչարյանի «մեծագույն սխալներից մեկը»
Քաղաքական
15:57 10/09/2025
Հայաստան

Ագնեսա Խամոյանը նշեց Ռոբերտ Քոչարյանի «մեծագույն սխալներից մեկը»

«Իշխանական պատգամավորներից մեկն ասում է՝ չէ՞ որ Արմեն Դանիելյանը դատավոր նշանակվել է 2002 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այո, և ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն է, որ Արմեն Դանիելյան անուն-ազգանունով մարդը դարձել է դատավոր։ Կարծում եմ, որ ինքը կիսում է  այս տեսակետը»,-  Ազգային ժողովում  ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  պաշտոնում առաջադրված  թեկնածու դատավոր Արմեն Դանիելյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա նաև առաջարկություն արեց ՔՊ-ական պատգամավորներին. «Հորդոր է և պահանջ՝ հետ կանչեք ՄԻԵԴ-ից Վահե Գրիգորյանին։ Ի՞նչ վճռաբեկ դատարանի նախագահ, պարոն Դանիելյան։ ՄԻԵԴ պետք է ուղարկել Արմեն Դանիելյանին։

Ո՞նց կարելի է  երրորդ հանրապետության պատմության նորօրյա Մխիթար Գոշին թողած՝ ՄԻԵԴ ուղարկել Վահե Գրիգորյանին»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ագնեսա Խամոյանը նշեց Ռոբերտ Քոչարյանի «մեծագույն սխալներից մեկը»