Կառավարությունը «արմատական, հեղափոխական» փոփոխություններ է առաջարկել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում
Կրթություն, գիտություն
10:32 10/09/2025
Հայաստան

Կառավարությունը «արմատական, հեղափոխական» փոփոխություններ է առաջարկել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում

«Այս փաթեթն ունի շրջադարձային նշանակություն բարձրագույն կրթության և  գիտության ոլորտների զարգացման համար»,- ԱԺ նիստում կառավարության ներկայացրած Բարձրագույն կրթության և  գիտության մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա ներկայացմամբ, այս փոփոխություններն առաջարկում են սկզբուքնային և համակարգային փոփոխություններ։

«Վստահ եմ՝ փաթեթի ընդունմամբ կկարողանանք ապահովել բոլորովին նոր պայմաններ բարձրագույն կրթության և գիտության զարգացման համար»,- ասաց Ժ. Անդրեասյանը։

Հարակից զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունները սովորական չեն. «Արմատական, հեղափոխական, ինչպիսի բառ ուզում ենք, տեղին է օգտագործել, փոփոխություն է կատարվում, բարձրագույն կրթության և գիտության նոր դարաշրջան է բացվում»։ 

Մանրամասն՝ տեսանյութերում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը «արմատական, հեղափոխական» փոփոխություններ է առաջարկել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում