Եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույնն է՝ չենք կարող ասել,որ ամեն ինչ վերջացավ. Արարատ Միրզոյան
Քաղաքական
17:04 10/09/2025
Հայաստան

Եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույնն է՝ չենք կարող ասել,որ ամեն ինչ վերջացավ. Արարատ Միրզոյան

«Ասում են, որ դա նախաստորագրում է, ստորագրումը չէ և այլն, նաև ասում են ստորագրվեց, հիմա ի՞նչ պետք է լինի, ընդամենը թղթեր են»,- ԱԺ-ում հայտնեց ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։

 Նախարարը հայտարարեց, թե տեղի ունեցածն իսկապես կարևորագույն իրադարձություն  է և՛ ստորագրված տեքստերի, և՛ դրանից հետո երկրների ղեկավարների կողմից բանավոր վերահաստատումների առումով։

«Հաստատվել է Խաղաղություն»,-հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը և հավելեց, որ այդտեղ էլ շարունակություն կան, թե խաղաղությունը հաստատվել է, բայց բազմաթիվ խնդիրներ կան, հետևաբար այդ խաղաղությունը, խաղաղություն չէ։

Միրզոյանը հայտնեց, թե դեռ ճանապարհի սկիզբ են, խաղաղությունը երկար գործընթաց է, խնամք է պահանջում, զգուշություն՝ յուրաքանչյուր արտաբերվելիք բառի, շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից։

«Ի վերջո չժխտենք, թշնամանքի, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև, իսկ խաղաղությունն երբեք էլ բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, այլ այն ժողովուրդների միջև է, որոնք ունեցել են արյունահեղություն պատերազմ։ Եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույնն է չենք կարող ասել,որ ամեն ինչ վերջացավ՝ խաղաղությունն ամբողջական հաստատված է։ Շատ պարզունականացնելով՝ ասեմ, որ առայժմ, այս պահին կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը միննիմալ է՝ 0-ի է ձգոտւմ, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է»,- ասաց Միրզոյանը

 Նախարարն ընդունեց, որ բազմաթիվ խնդիրներ են մնում, օրինակ գերիների հարցը, որի լուծոմը չունեն, թեև կար Ադրբեջանի նախկին պարտավորությունը բոլորին ազատ արձակելու, որը չկատարվեց։

 Նա ենթադրեց, որ եթե երկու երկրներ խաղաղություն են հաստատում, ենթադրելի է որ առաջին հերթին հումանիտար հարցերը պետք է կարգավորեն, որովհետև այն զգայուն հարց է, և վստահեցրեց, որ այդ հարցը իրենց համար առաջնային է։

Միրզոյանը նշեց, որ գործընթացներ կիրականացվեն ապաշրջափակման ուղղությամբ։

 «Շատերն ասում են Ադրբեջանի անցում Հայաստանով դեպի Նախիջևան, բայց ճիշտ նույն չափով, աստիճանի և պայմաններով մենք ենք ապաշրջափակվում, ժողովուրդ ջան։ Չմոռանանք, որ Հայաստանն է երկու կողմից 30+ տարիներ եղել շրջափակման մեջ։ Հետևաբար վայրկյան առաջ անելու ենք, որ մեր հիշատակած, ստորագրած սկզբունքների ներքո՝ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության,  ինքնիշխանություն,իրավազորություն համաձայն արվի»,- ասաց Միրզոյանը, նշեց, թե ավելորդ չէ այն կրկնել, քանի որ մանիպուլյացիաները չեն դադարում և հավելեց.«Սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույնն է՝ չենք կարող ասել,որ ամեն ինչ վերջացավ. Արարատ Միրզոյան