Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աֆղանստանի հանքերի և նավթի նախարար Հեդայաթուլլահ Բադրիին և Գորի նահանգապետ Հայաթուլլահ Մուբարաքին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել։ Այդ մասին հաղորդում է Pajhwok լրատվական գործակալությունը՝ հղում անելով վերջինիս մամուլի քարտուղար Ռասաս Բադրիին։
«Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Գոր նահանգի Տուլակ շրջանի Նալբանդան վայրում։ Ոչ ոք չի տուժել»,-ասվում է հոդվածում։
Նահանգապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ վթարի պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է եղել։ Բադրին նշել է, որ նախարարը և նահանգապետը պլանավորում էին այցելել այն շրջանում գտնվող կապարի հանք, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։
Հոդվածում նաև մեջբերվում է Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ինայաթուլլահ Խավարիզմիի տեղեկատվությունը, որը սոցիալական ցանցերում գրել է, թե ուղղաթիռը թռիչքի ժամանակ բախվել է լեռանը։