Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարո՛ն Աթաբեկյան, բա ձեր պատիժը ո՞վ պետք է տա. Թագուհի Թովմասյանը՝ ԲԴԽ նախագահին
«2022-24 թթ-ն մի շարք դատավորներ համակարգից հեռացվեցին, այն հիմքով, որ ՄԻԵԴ-ը կայացրել է որոշումներ ընդդեմ ՀՀ-ի։ Դուք պատժեցիք այդ դատավորներին ՝ նրանց մի մասի քվեարկությունը նաև անձամբ ձեր կողմից իրականացնելով»,-խորհրդարանում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ այդ դատավորները դիմել են ՄԻԵԴ, հերթով հաղթանակներով վերադառնում են և հետաքրքրվեց, թե նրանց հե՞տ են ընդունելու իրենց պաշտոններին։
«Որ ասում եք Եվրադատարանից հերթով գալիս են՝ այդ հերթից միայն մեկն է։ Որ ասում եք հերթով գալիս են, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, ունեմ մեկի՝ պարոն Սուրեն Անտոնյանի վերաբերյալ տեղեկատվություն և որով նոր հանգամանքների դիմումի քննության ընթացակարգեր կան», -ասաց Արթուր Աթաբեկյանը
Թովմասյանն նշեց, որ ՄԻԵԴ-ում քննվող բոլոր գործերի մասին տեղեկացված է և վստահեցրեց, որ հերթով գալու են, որովհետև որոշակի պրոցեսներ արդեն կան, որոնք իրավաբանական ձևակերպումներով նշանակում են ՀՀ-ի պարտություն։
«Պարո՛ն Աթաբեկյան, բա ձեր պատիժը ո՞վ պետք է տա։ Եթե դուք պատժում եք դատավորներին, որովհետև ՄԻԵԴ-ը իրենց մասով վատ որոշումներ է կայացրել Հայաստանի նկատմամբ, հիմա ձեր որոշման արդյունում կրկին Եվրոպական դատարանը պարտությւան է մատնել Հայաստանի Հանրապետությանը, բա ձեզ ո՞վ պետք է պատժի»,-հարցրեց Թագուհի թովմասյանը։
ԲԴԽ նախագահը նշեց, որ դրանց վերաբերյալ կան դատավարական, օրենսդրական ընթացակարգեր, որոնց մասով ինքը որևէ մեկնաբանություն չի կարող տալ։