Իսրայելը հարվածել է Քաթարին. Թիրախում «Համաս»-ի առաջնորդներ են
Քաղաքական
08:47 10/09/2025
Աշխարհ

Իսրայելը հարվածել է Քաթարին. Թիրախում «Համաս»-ի առաջնորդներ են

Իսրայելը հարված է հասցրել Համասի առաջնորդներին Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Սակայն Համասը պնդում է, որ իր ղեկավար թիմը ողջ է մնացել, միաժամանակ նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ Քաթարի անվտանգության ուժերի մեկ անդամ։

BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ին հարձակման մասին տեղեկացրել են ամերիկյան զինվորականները, ապա փորձել են «տեղեկացնել կատարցիներին սպասվող հարձակման մասին», բայց «շատ ուշ էր»։

Քաթարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին հայտարարել է, որ իր երկիրն իրեն իրավունք է վերապահում արձագանքել Իսրայելի «բացահայտ հարձակմանը»՝ հավելելով, որ ԱՄՆ-ն իրենց զգուշացրել է հարձակման մասին դրա սկսվելուց 10 րոպե անց։

Քաթարը հարվածը որակում է որպես միջազգային իրավունքի «կոպիտ խախտում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելը հարվածել է Քաթարին. Թիրախում «Համաս»-ի առաջնորդներ են