Ակնհայտ է քաղաքական միջամտությունը դատական պրոցեսներին․ Հովհաննես Խուդոյան
Իրավունք
19:08 10/09/2025
Հայաստան

Ակնհայտ է քաղաքական միջամտությունը դատական պրոցեսներին․ Հովհաննես Խուդոյան

«Այս փուլում դատավորի կողմից ձգձգում չեմ տեսնում, երևի արդեն հաջորդ գործողություններից։ Իրականում  բարդ է բավականին 18 մասնակիցներով արդյունավետ դատական պրոցես կազմակերպել, բայց այդ բարդությունը պայմանավորված է բացառապես նրանով, որ մարդիկ որոշել են ապօրինի հետապնդել, քաղաքական հետապնդման ենթարկել անձանց։ Չլիներ էդ ապօրինի որոշումը, չլինի դատավարական բարդությունները»,- 18 արդարների դատական նիստից հետո ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

  Փաստաբանն ընդգծեց, որ այլ պարագաներում  գուցե դժվարություն առաջանար՝ հիմնավորելու քաղաքական հետապնդման առկայությունը,սակայն  այս դեպքում  անելիք չունեն, քանի որ ակնհայտ է քաղաքական միջամտությունը դատական պրոցեսներին։

«Իրենք արդեն չեն էլ փորձում դա թաքցնել, ընդամենը փորձում են եղած քրեադատավարական գործիքակազմով և վիրավորանքներով, զրպարտություններով, ուժի ցուցադրություն կատարել, որն  ակնհայտ իրենց մոտ չի ստացվում»,- նշեց փաստաբանը։

Խուդոյանը նաև տեղեկացրեց, որ Բագրատ Սրբազանի տրամադրությունը նորմալ է, ուղերձներն էլ փոխանցում է առանձին հայտարարությունների տեսքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակնհայտ է քաղաքական միջամտությունը դատական պրոցեսներին․ Հովհաննես Խուդոյան