«Հրապարակ». Իրավապահներին հրահանգ է իջեցվել հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձևավորմանը խոչընդոտելու համար
Օրվա մամուլ
08:27 10/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Իրավապահներին հրահանգ է իջեցվել հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձևավորմանը խոչընդոտելու համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման հիմնադիրները, անդամները մարզերում, համայնքներում ակտիվ խմբեր են ձևավորում, փնտրում-հավաքագրում են մարդկանց: Ամենուր 4-5 հոգանոց խմբեր են ձևավորվում, որոնք փորձելու են շարժումն առավել մասշտաբային դարձնել։

Համացանցում շուրջօրյա գովազդ է միացված, որը կոչ է անում մարդկանց միանալ «Մեր ձևով» շարժմանը: Բնականաբար, նաև գրասենյակներ են վարձում, քննարկումներ, հավաքներ են կազմակերպվում, մարդկանց են նաև աշխատանքի ընդունում կամ նրանց նվազագույն ծախսերը հոգում` նման գործընթացն առանց ֆինանսների հնարավոր չէ իրականացնել:

Մեր տեղեկություններով, իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետևել այս ամբողջ գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Մի խոսքով, հնարավորինս հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձևավորմանը խոչընդոտելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Իրավապահներին հրահանգ է իջեցվել հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձևավորմանը խոչընդոտելու համար