Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետին
Քաղաքական
14:24 10/09/2025
Հայաստան

Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետին

Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետին