Վաղարշապատի ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ կարող են դիմել մինչև հոկտեմբերի 12-ը
Քաղաքական
12:56 10/09/2025
Հայաստան

Վաղարշապատի ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ կարող են դիմել մինչև հոկտեմբերի 12-ը

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն ու դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով ԿԸՀ դիմում կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը 18։00-ն։

Հանձնաժողովից հիշեցնում են, որ օգտահաշվով գրանցումներ կատարելու վերջնաժամկետը  ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետն է, որից հետո օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է։

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ հղումով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատի ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ կարող են դիմել մինչև հոկտեմբերի 12-ը