Վանաձորում քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել
Հասարակություն
16:50 10/09/2025
Հայաստան

Վանաձորում քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել

Լոռու մարզկենտրոն Վանաձորում քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսման համաձայն, մ​​​Մարզերում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 14- ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին ևս 5-7 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վանաձորում քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել