Նույնիսկ նրան տեսնել չեմ ուզում. Վարազդատ Հարոյանը՝ հավաքականը լքելու մասին
Սպորտ
11:38 10/09/2025
Հայաստան

Նույնիսկ նրան տեսնել չեմ ուզում. Վարազդատ Հարոյանը՝ հավաքականը լքելու մասին

«Երկու շաբաթ առաջ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել հավաքականում, և ավարտեցի»,- championat.com-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա  պաշտպան Վարազդատ Հարոյանը։

Խոսելով նման  որոշման պատճառների մասին՝ նա նշել է. « Դա պայմանավորված է միայն մարզիչով։ Ես կարող էի դեռ երկար տարինել օգնել հավաքականին, ինչպես արդեն արել եմ։ Ես անցկացրել եմ 92 խաղ, տվել եմ ամենը, ինչ կարող էի, վերջին տարիներին ավագն էի։ Ոչ ոք որևէ բան չի կարող ասել իմ իմ նվիրվածության,  հայրենասիրության մասին։ Ուղղակի եկավ պահը ավարտելու կարիերաս ազգային հավաքականում։ Թաքցնելու բան չկա, այս որոշումը կայացվեց մարզչի փոփոխությունից հետո»։

Հարոյանը նշել է, որ չէր սպասում Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականի մարզիչ նշանակվելուն։

«Ես  ընդհանրապես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում։ Բայց սա ֆուտբոլ է ու կյանք, լինում են նման բաներ։ Ես արդեն 33 տարեկան եմ, այնքան երիտասարդ չեմ, որ ինչ-որ բան հանդուրժեմ։ Հավաքակնաը շատ բան է արել իմ կարիերայի համար»,-ասել է նա։

Մելիքյանի հետ վատ հարաբերությունների պատճառները նա չի մանրամասնել.

«Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն, իմ հարազատ թիմ, և նա այնտեղ էր աշխատում։ Ես նրան վաղուց էի ճանաչում, մենք ֆուտբոլ էինք խաղում միմյանց դեմ։ Շատերն ինձ ասում էին, որ մենք միասին չենք աշխատի։ Եվ այդպես էլ եղավ։ Ես այլևս նրա հետ չեմ աշխատի։ Ես նույնիսկ չեմ ուզում նրան տեսնել։ Իմ կարիերայի ընթացքում շատ մարզիչներ եմ ունեցել, և երբեք խնդիրներ չեմ ունեցել նրանցից ոչ մեկի հետ. ես դեռ կապի մեջ եմ նրանցից շատերի հետ։ Միայն երկու մարզիչ կար, որոնք չաշխատեցին, և երկուսն էլ հայ էին՝ Եղիշե Մելիքյանն ու Գրիգորի Բաբայանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder