«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունում պետք է որոշեն, թե Վճռաբեկ դատարանի դատավորի ո՞ր թեկնածուին պետք է տան իրենց ձայնը
Օրվա մամուլ
08:29 11/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունում պետք է որոշեն, թե Վճռաբեկ դատարանի դատավորի ո՞ր թեկնածուին պետք է տան իրենց ձայնը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է: ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ թեկնածուներն են ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը և Նելլի Բաղդասարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այսօր ՔՊ խմբակցությունում պետք է որոշեն, թե որ թեկնածուին պետք է տան իրենց ձայնը: ՔՊ-ականները տարակուսում են երկու թեկնածուների շուրջ. կա՛մ Արմեն Դանիելյան, կա՛մ Լուսինե Աբգարյան:

Առավոտյան ՔՊ-ականները պետք է ներքին քվեարկություն կազմակերպեն ու որոշեն, թե ում են տալու իրենց ձայնը փակ քվեարկության ժամանակ:

Բանն այն է, որ Դանիելյանը ՔՊ-ի «սրտի» դատավորն է, քանի որ նա բոլոր որոշումները կայացնում է իշխանությունների սրտով: Իսկ Լուսինե Աբգարյանին Կարեն Անդրեասյանի և Արթուր Աթաբեկյանի «վստահված մարդն» են համարում, ու դրա համար ևս ցանկություն կա նրան դատավորի պաշտոնում ընտրելու:

Թե ով կհաղթի այս իրավիճակում, պարզ կդառնա այսօր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունում պետք է որոշեն, թե Վճռաբեկ դատարանի դատավորի ո՞ր թեկնածուին պետք է տան իրենց ձայնը