Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում
Աշխարհում
13:38 11/09/2025
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ։ Այս մասին հայտում է «Ինտերի»  պաշտոնական կայքը:

Մխիթարյանին տրվել է «Ինտերի» ջենթլմեն» մրցանակը։ Նա մրցանակաբաշխությանը մասնակցել է կնոջ հետ։ 

«Ես ուրախ եմ և հպարտություն եմ զգում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար։ Սա մեծ պատիվ է։ Շատ շնորհակալ եմ»,- ասել է Մխիթարյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում