Նորատուսում ուժեղ կարկուտ է եկել
Օրվա թեմա
15:05 11/09/2025
Հայաստան

Նորատուսում ուժեղ կարկուտ է եկել

Այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում ուժեղ կարկուտ է տեղացել։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Կենտրոնի կանխատեսումներով, Երևանում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​ Մարզերում սեպտեմբերի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 12-14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նորատուսում ուժեղ կարկուտ է եկել