Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատգամավորները հեռախոսներով են զբաղվում, չեն հասցնում քվեարկել. Ալեն Սիմոնյանը զայրացավ
Ազգային ժողովում քվեարկությունների ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զայրացավ, քանի որ պատգամավորները զբաղված էին հեռախոսներով ու չէին հասցնում քվեարկել։
«Արդեն 20-րդ օրենքն ենք քվեարկում։ Էդ ո՞նց է ստացվում, անընդհատ ինչ-որ մեկը չի հասցնում քվեարկի, ուզում եմ հասկանալ՝ այդ ինչ բարդ գործողություն է։
Ուշադրություն, քվեարկության է, հեռախոսներով մի խոսեք, արդեն որերորդ պատգամավորն է, նայում եմ, հեռախոսն ականջին դրած, քվեարկության ժամանակ մեկ էլ ձեռք է բարձրացնում՝ վայ ես չհասցրեցի։ Հերթով անուններով ասե՞մ»,- ասաց Սիմոնյանը՝ հիմնականով նայելով ՔՊ խմբակցության պատգամավորների նստած ուղղությամբ։








Լուսանկարներն արված են սեպտեմբերի 9-ի նիստի ժամանակ