Տերյան փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվի
Հասարակություն
17:04 11/09/2025
Հայաստան

Տերյան փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվի

 Սեպտեմբերի 13-ից Տերյան – Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան – Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից հայտնել են, որ երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունն իրենց դրական ազդեցությունն են ունեցել խցանումների մակարդակի վրա.  միջինացված տվյալներով առավելագույն դանդաղեցման դեպքում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում 25․7 տոկոսով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տերյան փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվի