Պետական շահը ստորադասվում է սեփական իշխանության վերարտադրությանը. Աբրահամյանը՝ ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելու մասին
Քաղաքական
14:51 11/09/2025
Հայաստան

Պետական շահը ստորադասվում է սեփական իշխանության վերարտադրությանը. Աբրահամյանը՝ ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելու մասին

«Ինչ տարբերություն 18,19,20 տարեկան ժամկետային զինծառայողն է այդ նույն դժվարությունների միջով անցնում, թե 21, 22, 23 տարեկան պայմանագրային զինծառայողը»,-պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարուց 1.5 տարի դարձնելու նախագծի հիմնավորմանն անդրադառնալով ասաց՝ ԱԺ «Պատիվ ունե» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հիմնավորման մեջ ասվում էր, որ պայմանագրային համակարգը կայացել է և ծանրաբեռնվածությունը ժամկետային զինծառայողների վրայից հանում են։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց,որ ընդհանուր ծանրաբեռնվածությունը ամբողջ զինված ուժերի վրա է և նման մոտեցումները չեն արտացոլում հիմնահարցի իրական հիմքերը։

Անդրադառնալով փոփոխության նպատակներին՝ Աբրահամյանն ասաց. «Իշխանությունները պատրաստվում են ընտրությունների, 9 ամսից քիչ ժամանակ է մնացել դրան։ Պետական շահը, երկրի անվտանգությունը ստորադասվում է սեփական իշխանության վերարտադրությանը։ Իշխանությունը գնում է իշխանությունը խոցելիության դաշտում պահելու ճանապարհով, միայն թե իր վերարտադրվելու հարցը լուծի»։

Ըստ Աբրահամյանի պատգամավորի՝ նման ամբոխահաճ նախագծերով իշխանությունը հասարակության տարբեր խմբերի բերելու է իր դաշտ, այն կապիտալիզացնելու և քվեի վերածելու համար։

«Այս իշխանությանը չի հետաքրքրում թե ԶՈւ-ն ինչ խնդիրներ կունենա, թե որոշումն ինչպիսի ծանրաբեռնվածություն է բերելու այն անձնակազմի համար, որը կրճատված անձնակազմի պայմաններում մարտական խնդիրներ է լուծելու»,-ասաց Աբրահամյանը՝ նկատելով որ իշխանության կյանքի միակ նպատակը աթոռները երկար պահպանելն է։

 Նա հիշեցեց,որ 2020-23թթ երբ ադրբեջանը մխրճվում է ՀՀ տարածք՝ իշխանություններն ասում էին, թե դիմադրելու միջոցներ չունեն, հետևաբար որևէ գործողություն չեն անում։

«Զինված ուժերը կրճատելով՝ Հայաստանը բերում են մի իրավիճակի, որի պայմաններում մեզ նորից նույն բանն են առաջադրելու, ցանկացած խնդիրենրի դեպքում ասելուն են՝ գիտեք, մենք զիջումների գնացինք, որովհետև էս թվաքանակի զորքերի պարագայում մենք որևէ խնդիր չէինք կարող լուծել»,- հայտարարաեց պատգամավորը։

 Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ վերջին 2-3 տարիներին ադրբեջանն անընդհատ բարձրաձայնում էր Հայաստանի ապառազմականացման թեման և տարբեր պատասխանատուներ հայտարարում էին, թե իրենք երաշխիք չունեն, քանի Հայաստանը զենք է գնում, ռազմական բյուջե է մեծացնում։

«Հայաստանի իշխանությունները նաև կատարում են այդ բանավոր պահանջները, որոնք հրապարակային հնչել են և մեր երկրի ցանկացած մարդու դնում են անվտանգության առումով խիստ խոցելիության տակ»,- եզրափակեց պատգամավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետական շահը ստորադասվում է սեփական իշխանության վերարտադրությանը. Աբրահամյանը՝ ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելու մասին