Կալանավորվածն իր վարտիքում 5 հեռախոս էր թաքցրել
Իրավունք
15:10 11/09/2025
Հայաստան

Կալանավորվածն իր վարտիքում 5 հեռախոս էր թաքցրել

Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․Մ․-ին։

Խուզարկության արդյունքում բացահայտվել է, որ վերջինս իր վարտիքի մեջ թաքրել էր 5 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալանավորվածն իր վարտիքում 5 հեռախոս էր թաքցրել