Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է տալ ընդդիմությանը. Հովիկ Աղազարյան
Քաղաքական
11:03 12/09/2025
Հայաստան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է տալ ընդդիմությանը. Հովիկ Աղազարյան

«Ստվերի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է, մասնավորապես, եթե մենք օրենք ընդունենք, որ երբ քաղաքացին դուրս է գալիս առևտրի կենտրոնից նույնպես տուգանվի» ԱԺ-ում ՊԵԿ տարեկան զեկույցի լսումների ժամանակ ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 Ըստ նրա՝ երբ մի տնտեսվարող տեսնում է, որ իր հարևան մրցակիցը թաքցնումէ իր շրջանառությունը, ինքն էլ է թաքցնում և այդ շղթան շարունակական գնում է։

 «Տնտեսության աճը, որ ասում էին 5.9 %, իսկ ՀՆԱ/հարկ հարաբերակցությունը նվազել էր3.5-ի, այնտեղ ինչ-որ փուչիկանման բան կար, ՀՆԱ-ն ուռճացված է»,- ասաց Հովիկ Աղազարյանը

 Նա հայտաևաևեց, որ իր հաշվարկով իրականում տնտեսական աճը ոչ թե 5.9% է, այլ 3.7%։

 Պատգամավորը «բոլշևիզմի դրսևորումը» խորագրով պատմական դիտարկում արեց՝ նշելով, որ ընտրություններում 51%-ով հաղթած ուժը չի կարող ասել, որ 49 % ձայն ստացածը գոյություն չունի,քանի որ իրականում բնակչության առումով այդ տոկոսները գրեթե հավասար են։

 «Վարչապետն ասում է ընդդիմությունը իշխանության մաս է, բա այդ դեպում ընդդիմությանը ոնց կարելի է ասել՝ դու չկաս, դա ճիշտ չի»,-ասաց ՔՊ խմբակցության նախկին պատգամավորը և հավելեց, որ խորհրդարանից դուրս էլ ընդդիմությունը պետք է իշխանության մեջ մասնաբաժին ունենա, որպեսզի իշխանություն մաս լինի և դրանից կշահի տնտեսությունը, ժողովրդավարությունը։

Աղազարյանը առաջարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալ ընդդիմությանը, որպեսզի ուսումնասիրեն իշխանության գործողությունները։

Նա հավելեց, որ այդ առաջարկը նորաստեղ ՄԱՍԿ կուսակցության կարևորագուն դրույթներից մեկն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է տալ ընդդիմությանը. Հովիկ Աղազարյան