Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ. Հայտարարություն
Հասարակություն
12:00 12/09/2025
Հայաստան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ. Հայտարարություն

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների հասցեին խիստ վիրավորական ու բացարձակապես անհիմն մեղադրանքներով։

Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ։

Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։ Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները։

Խստորեն դատապարտում ենք պատգամավորի այս պախարակելի արտահայտությունները և հորդորում քաղաքական գործիչներին զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ. Հայտարարություն