Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Արմեն Դանիելյանը Վերաքննիչ դատարանի այն դատավորներից մեկն է, որը Մատաղիսի գործով 3 անմեղ զինծառայողներին 2006թ․ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սա կենսագրություն է»,-անդրադառնալով Դանիելյանին ՔՊ կողմից Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելուն՝ նշել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Մեր համառ պայքարը անմեղների ազատության համար արդյունք տվեց Վճռաբեկ դատարանում քրեական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի և մյուսս դատավորների շնորհիվ, որոնք մանրամասն ուսումնասիրել էին քրեական գործի նյութերը և դատական նիստում որոշում հրապարակեցին տղաներին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին։ Հետագահում տղաներն արդարացվեցին։ Սա աննախադեպ մի բան էր։ Մենք մտածում էինք, որ Մատաղիսի գործի օրինակը կբարեփոխի դատական համակարգը, նույնիսկ հավատում էինք դրան։ Բայց բարեփոխումը եղավ միայն Արմեն Դանիելյանի կյանքում։ Շարունակում են ջարդել դատական համակարգի ողնաշարը»։