Սևանի մակարդակը 9 սմ-ով ցածր է և լրացուցիչ ջրառից ևս 2.5 սմ-ով կնվազի, այս հետևանքները կշռե՞լ եք. Մինասյանը՝ 30 մլն մ ³ ջրառի օրենքն ընդունած ՔՊ-ականներին
Տնտեսություն
17:07 12/09/2025
Հայաստան

Սևանի մակարդակը 9 սմ-ով ցածր է և լրացուցիչ ջրառից ևս 2.5 սմ-ով կնվազի, այս հետևանքները կշռե՞լ եք. Մինասյանը՝ 30 մլն մ ³ ջրառի օրենքն ընդունած ՔՊ-ականներին

«Ես կանխատեսում էի, որ էլի պոպոլուզմը պետք է գերիշխի սառնասրտութանը, սառը հաշավարկին»,- ԱԺ արտահեր նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Սևանա լճից լրացուցիչ 30 մլն մ ³ ջուր վերցնելու կառավարության օրինագծի շուրջ։

 Նա նշեց, որ կառավարությունը դրա համար պետք է ներկայացներ առավելությունը, հնարավոր վնասն ու օգուտը։

 Հիշեցնելով , թե մոտ անցյալում Սևանի ճահճացման դրսևորումներն ինչ անհանգստություն էին առաջացնում՝ Մինասյանն ասաց. «Պետք է մի կշիռ լինի, որ եթե մենք վերցնում ենք և տանում եք գյուղատնտեսության շրջանակներում օգտագործում ենք,  սրա արդյուքնը և վերցնելու հետևանքով պատճառվող հանրային վնասը ինչքան է, որպեսզի կարողանանք ընդհանուր եզրակակցություն կազմել»։

Պատգամավորը հնարավոր համարեց, որ լուծման տարբերակ լինի պետության կողմից  գյուղացիական տնտեսությանը հասցված վնասի փոխհատուցումը, քան Սևանին վնաս տալը, քանի որ վերջինիս հետևանքը շատ ավելի ծանր կարող է լինել։

«Մշտապես դեմ լինելով չհիմնավորված մոտեցումներին, ասեմ, որ նախկինում դեմ եմ քվեարկել նման նախագծերին, լինելով կառավարության անդամ...

Սևանի ջրի մակարդակն այս պահի դրությամբ նախորդ տարվա համեմատ 9 սմ-ով ցածր է և միայն այս ջրառի պայմաններում ևս 2.5 սմ-ով նվազում է, սրա հետևանքներն արդյո՞ք կշռել եք, կարող ե՞նք ներկայացնել»,-հայտարարեց Մինասյանը։

ՔՊ- խմբակցության անդամները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու կառավարության հրատապ օրինագիծը, իսկ երկրորդ ընթերցումը կանցկացվի 3 ժամից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևանի մակարդակը 9 սմ-ով ցածր է և լրացուցիչ ջրառից ևս 2.5 սմ-ով կնվազի, այս հետևանքները կշռե՞լ եք. Մինասյանը՝ 30 մլն մ ³ ջրառի օրենքն ընդունած ՔՊ-ականներին