Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Քըլըչը Հայաստան է եկել թուրքական նախապայմանների բավարարման համար. ոչ nւրաgմանը». Ակցիա՝ կառավարության դիմաց
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու իրենց անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Այսօր Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ Հայաստան-Թուրքիան միջպետական ճանապարհների կարգավորման անվան տակ, սակայն բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը թուրքական կողմից նախապայմանները բավարարելու համատեքստում է։
Դրա վառ ապացույցն է Հայաստանի կառավարության կողմից այցի ժամանակացույցն ու օրակարգը գաղտնի պահելը։ Մենք դեմ ենք այս ուրացման քաղաքականությանը։ Թուրքիայի քաղաքականությունը 110 տարի առաջ և հիմա չի փոխվել։ Թուրքիա պատրաստ չէ Հայաստանի հետ երկխոսության՝ առանց նախապայմանների։ Թուրքիան ուղղակի մասնակիցն է Հայաստանի և Արցախի դեմ տեղի ունեցած ագրեսիայի։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը սակարկման ենթակա չէ։ Հայաստանում կա սերունդ, որը պահանջում է Ցեղասպանության ճանաչում և հատուցում։
Ուստի հայտարարում ենք՝ այս իշխանությունների հետ ձեռք բերված յուքանաչյուր պայմանավորվածություն առ ոչինչ է »,- հայտարարեց երիտասարդներից մեկը։ Այնուհետև բոլորը սկսեցին վանկարկել «ոչ ուրացմանը»։




