Խոշոր վթար Արարատում. 5 գյուղ գազ չունի
Հասարակություն
16:47 12/09/2025
Հայաստան

Խոշոր վթար Արարատում. 5 գյուղ գազ չունի

Սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածին - Մասիս ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ու.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Մ.-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներ, Մասիս քաղաքի բնակիչներ, եղբայրներ Կարեն և Ազնավուր Դալլաքյանները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գյուղեր սնուցող գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն, ինչից առաջացել է գազի արտահոսք։ 

Վիրավորներին օգնություն ցուցաբերած եղբայրները այնուհետև ահազանգել են «Գազպրոմ Արմենիա»-ի Մասիսի գրասենյակ և օպերատիվորեն ժամանած նշված ընկերության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը ու արդեն սկսել են վթարը վերացնելու աշխատանքներ իրականացնել։ Գազի վթարի հետևանքով 5 գյուղ այս պահին գազազրկված է։

Բախման հետևանքով «Audi»-ի վրայից մի քանի դետալներ կոտրվել ու շպրտվել են՝ վնասելով ճանապարհից մի քանի մետր հեռավորության վրա կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար Արարատում. 5 գյուղ գազ չունի